ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում նախատեսված հանդիպմանը: «Եթե Պուտինի առաջարկը լավ գործարք է, ես դրա մասին կպատմեմ եվրոպացի առաջնորդներին, ՆԱՏՕ-ին և Զելենսկուն: Ալյասկայից հետո հաջորդ հանդիպումը պետք է լինի Պուտինի և Զելենսկու կամ Պուտինի, Զելենսկու և իմ միջև»,- ասել է Թրամփը։               
 

«Թող նախ խաչքարը գտնեն, հետո զբաղվեն դեմագոգիայով»

«Թող նախ խաչքարը գտնեն, հետո զբաղվեն դեմագոգիայով»
07.11.2012 | 14:09

Նոյեմբերի 9-ին` ՀՀ կառավարության շենքի դիմաց, բողոքի ակցիա է նախատեսված` «Կասեցնենք վանդալիզմը»: Այս առնչությամբ ՎԱՀՐԱՄ ԹԱԹԻԿՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ես, մասնակցելով այս բողոքի ակցիային, իմ լուրջ առաջարկությունն ունեմ։ Եթե մեր անհամաձայությունը մնա միայն հուշարձաններն իրեց պատմական տեղերից հանելու դեմ բողոքելու սահմաններում ` դա այնքան էլ արդյունավետ չի լինի, որովհետև մոռանում ենք, թե նման հարցերի էությունից որքան օտարված են այդ հարցերով զբաղվող պաշտոնյաները` լինեն մեր թանգարաններում, թե նախարարություններում։ Նախ` նրանք կարող են բերել իրենց արածն արդարացնելու օրինակեր, թե` տեսեք` եգիպտական մշակույթի գործերը Փարիզում և Լոնդոնում են, հունականը, հռոմեականը` Բեռլինում և այլն, իբրև թե նպաստելով այդ մշակույթների ներկայացմանը։ Իսկ չէ՞ որ, կասեն, խոսքը Հայաստանի սահմաններում դրանց տեղաշարժման մասին է։
Վերջերս մի հոյակապ խաչքար տեղաշարժվեց Խոսրովի անտառում ընկած Հավուց Թառի Ամենափրկիչ վանքից։ Այն անգամ որևէ տեղ չհասավ, այլ գողացվեց և վաճառվեց բնության պահպանության նախարարության ինչ-որ աշխատակիցների , գուցե և` նախարարի կողմից։
Թող նախ այդ խաչքարը գտնեն ու ցուցադրեն որևէ պատվավոր տեղում, հետո զբաղվեն դեմագոգիայով։ Հայաստանի նման անտեր վիճակում հասած երկրում նման տեղափոխումները կհանգեցնեն մի բանի` ուզածդ անհայտացած հուշարձանի մասին կմտածեն, որ ոչ թե դրա տեղն է փոխվել, այլ գողացվել է»:

Դիտվել է՝ 11777

Մեկնաբանություններ